f

Անկախ

Ո՞վ ապրիլին կգտնի իր երկրորդ կեսին և ո՞վ կարիերայում առաջընթաց կունենա․ ապրիլի աստղագուշակ Կենդանակերպի նշանների համար


2024 թվականի ապրիլի ճշգրիտ աստղագուշակ  ըստ կենդանակերպի նշանների  Գալինա Կրասնոպևցևայից։

Խոյ

Ամսվա առաջին օրերից ռետրոգրադ Մերկուրին մի փոքր կսառեցնի ամենաեռանդուն նշանի բուռն մտադրությունները։ Բյուրոկրատական ​​հարցերում կարող է դադար լինել, սակայն սիրային ոլորտում Մարսի ներկայացուցիչներն անկասելի կլինեն։ Ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչ Խոյերը  քարտ բլանշ կստանան։

Ցուլ 

Ցուլերի համար ապրիլը կլինի անակնկալների ամիս, որոնցից ամենահաճելին  կլինի ֆինանսականը։ Աստղերը խորհուրդ են տալիս ըմբռնումով մոտենալ  սիրելիի ցանկություններին։ Ազատ Ցուլին պոտենցիալ երկրորդ կեսն  ինքը կգտնի։ Խոշոր գնումները հետաձգեք մինչև ամսվա վերջ։

Երկվորյակներ

Գարնան կեսի առաջին տասնօրյակը  Երկվորյակների համար ստեղծագործական շրջան կլինի: Տրամադրության փոփոխություններից խուսափելու համար լավագույն լուծումը կլինի հոգևոր պրակտիկան մենթորի ընկերակցությամբ: Նոր ծանոթությունը կարող է վերածվել ամուր միության։ Ամսվա երկրորդ շաբաթից խորհուրդ է տրվում վերջ տալ վիճելի հարցերին։

Խեցգետին

Խեցգետինները հանգիստ կարող են  ճանապարհորդության գնալ։ Առայժմ խորհուրդ է տրվում  համարձակ ու մեծ նախաձեռնությունների պլանները չհանրայնացնել։ Ռոմանտիկ հանդիպումները ձեզ հաճույք կպատճառեն ապրիլի երրորդ տասնօրյակում։ Ժամանակակից և օգտակար տեղեկատվության ուսումնասիրությունը և ինտելեկտուալ աճը կօգնի ձեզ ներգրավվել հեղինակավոր շրջանակներում:

Առյուծ

Կտրուկ փոփոխություններ կարելի է սպասել այն ոլորտներում, որտեղ համապատասխան հիմքը դրվել է ձմռանը: Անձնական կյանքում վերջապես կգա երկար սպասված, անամպ երջանկությունը, դուք կունենաք այն զգացողությունը, որ կողքին ունեք հարազատ հոգի։ Խորհուրդ է տրվում ամիսն ավարտել կերպարի փոփոխությամբ՝ ձեր առօրյայում  ավելացնելով ավելի վառ գույներ։

Կույս

Խելամիտ Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ամիսը սկսել ստեղծագործական ինքնարտահայտմամբ, որոշ ժամանակով բաց  թողնել վերահսկողությունը և վստահել բնական ռիթմերին։ Սիրահարվելը կբերի էներգիայի ավելացում և հոգու ապաքինում։ Աշխատանքային թիմում ցանկալի պաշտոններում կարող են որոշակի փոփոխություններ լինել։

Կշեռքներ

Լճացման փուլում գտնվող զույգերը կարող են կայծակնային փոփոխություններ զգալ հարաբերություններում, խորհուրդ ենք տալիս որսալ անգամ  ամենաաննշան ազդանշանները ձեր զուգընկերոջից: Կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհը հնարավորինս հեշտ և հաճելի կլինի: Լավատեսությունը  և դրական լիցքերը  կնպաստեն ուժեղ իմունիտետը և երիտասարդական ավյունը պահպանելուն։ 

Կարիճ

Դիվանագիտության արվեստը լինելու է ողջ ապրիլ ամսվա ամենակարևոր գործիքը։  Բնածին իմաստությունը կօգնի ձեզ չշեղվել ճանաչման ճանապարհից և ձեր շուրջը համախմբելու է նվիրված մարդկանց։ Անձնական կյանքը առանձնահատուկ անհանգստություն չի առաջացնի, խաղաղ, անխնդիր  հարաբերությունները նպաստավոր պայմաններ կստեղծեն՝  էներգիան ուղղելով  դեպի մասնագիտական ​​ոլորտ։

Աղեղնավոր

Աղեղնավորները հնարավորություն ունեն դառնալ առաջատար իրենց ոլորտում: Խորհուրդ է տրվում ռոմանտիկ հարաբերություններում ևս առաջատար դիրք գրավել։ Ամսվա վերջին տասնօրյակում ուշադրություն դարձրեք  ձեր ֆիզիկական պատրաստվածությանը և մի մոռացեք սպորտի մասին։ Ընտանիքը կատալիզատոր է լինելու եկամտի նոր աղբյուրներ գտնելու համար։

Այծեղջյուր 

Նորարար գաղափարները չեն կարողանա լիովին արդարացնել սպասելիքները, ուստի աստղերը խորհուրդ են տալիս ամփոփել արդյունքները՝ հենվելով միայն ձեր  հմտությունների վրա։ Հավանականություն կա, որ նախկին զուգընկերոջ հետ ռոմանտիկ հարաբերությունները կարող են վերսկսվել։  Իրենց ինքնազգացողությունը և առողջական վիճակը պահպանելու համար Այծեղջյուրները ստիպված կլինեն աշխատել ինքնատիրապետման վրա։

Ջրհոս

Սկսեք փորձարկել նպատակներին հասնելու այն միջոցները, որոնք նախկինում չեք կիրառել։ Աստղերը խորհուրդ են տալիս չխրվել տեսության մեջ, այլ  որքան հնարավոր է շուտ անցնել պրակտիկայի դաշտ։ Այժմ ժամանակն է աշխարհին ներկայացնել ձեր նախագծերը: Ապրիլի 20-ին նախորդող և հաջորդող օրերին անձնական կյանքում խելահեղության գրավիչ կայծը կդիպչի Ջրհոսներին։

Ձկներ

Ամսվա առաջին շաբաթում հիմնական շեշտը դրվելու է կապիտալի հետ կապված խնդիրների վրա։ Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել արկածախնդիր նախաձեռնություններում ներդրումներից։ Մտերիմ ընկերները հուսալի հենարան կդառնան գարնան կեսերին։ Ապրիլին Ձկներն ամենից հաճախ ժամանակ կանցկացնեն համախոհների հետ։

Աղբյուրը՝ 7days.ru

աստղագուշակ Կանաչ Փայտե Վիշապի տարի Փայտե Վիշապի տարի

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին