f

Անկախ

ՆԱՏՕ-ն սկսել է իրականացնել իր պլանը Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում: Հայաստանում հնարավոր է մայդանի սցենարը. «Комсомольская правда»


Լույս է տեսել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ռասմունսենի զեկույցը Հարավային Կովկասի իրավիճակի և մասնավորապես Հայաստանի մասին, որում հանրապետությանը վերագրվում է Արևմուտքի կամակատարի դերը: «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռադիոյի եթերում (radiokp.ru) այդ մասին զրուցել են ռազմական և միջազգային փորձագետ, «Артамонов: Оборона России» տելեգրամյան ալիքի հեղինակ Ալեքսանդր Արտամոնովի հետ:

- Մի՞թե Եվրամիությունում պատրաստ են տեսնել նոր անդամի՝ Հայաստան անունով:

- Արժի հիշեցնել, որ Հայաստանը, ներկայիս տեսքով, Ռուսական կայսրության նախագիծն է: Պարզապես այն գոյություն չէր ունենա առանց Գրիբոյեդովի (խոսքս Հայաստանի մասին է) և առանց այն նախագծի, որը մշակվել էր այն ժամանակ պարսկական թագավորության ոսկորների վրա, երբ մենք յուրացրել էինք Կովկասը:

- Դա գլխավոր կայսրությունների միջև ազդեցության ոլորտների բաժանման ժամանակաշրջա՞նն էր:

- Անգլիացիները կանգնած էին Պարսկաստանի կողմը: Ռուսաստանն իր 200 հազար մարտիկներին դրեց հանուն այն նպատակի, որ այդ գոտին մեզ համար չլինի թշնամական: Եվ ասել, թե Հայաստանը գոյություն է ունեցել ռուսական նախագծից դուրս, պարզապես անիմաստ է իրական պատմության տեսանկյունից:

- Ուրեմն ի՞նչ կարող է սպասել Երևանը Եվրամիությունում

- Եվրամիությունը լրջորեն չի սպասում նույնիսկ Թուրքիային, էլ չասենք Հայաստանի մասին: Իսկ Նիկոլ Փաշինյանի գլխում ինչ-որ թեզ կա, թե ֆրանսիացիները Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կառույցում իրեն՝ Փաշինյանին հարևանների հավակնությունների դեմ իր ազգի իմունիտետի որոշ երաշխիքներ են տալիս:

- Բացատրեք...

- Ֆրանսիացիները Հայաստանին ներարկում են, ի հեճուկս Ռուսաստանի, իրենց զենքը: Փարիզը Երևանին մատակարարում է «Բաստիոն» մեքենաներ, TRF1 և  САУ CAESAR ծանր հաուբիցներ, «Միստրալ» հրթիռներ: Այնտեղ նրանց մասնագետ զինվորներն արդեն նստած են: Այսուհանդերձ այն խոսակցությունները, թե «ադրբեջանական զինվորի ոտքը» չի մտնի «սրբազան հայկական հող», ոչ ոքի չեն վախեցնում:

- Սակայն հայերը հավատո՞ւմ են «ֆրանսիական պաշտպանությանը»:

- Հավատում են, կարճ ասած, փողի համար: Որովհետև Երևանին (որտեղ գտնվում է Հայաստանի բնակչության կեսից ավելին) ֆրանսիական փողեր են ներարկում: Նույնպիսի իրավիճակ էր նաև մայդանից առաջ:

- Այսինքն՝ մենք կորցնում են Հայաստանը, որը կարող է գլորվել Ուկրաինայի փո՞սը:

- Այնտեղ հնարավոր է մայդանի սցենարը, սակայն կովկասյան սուր կատարմամբ: Ընդ որում, չարժի, որ մենք մեզ դնենք Հայաստանի զոհասեղանին: Դե սա հռչակագրային կարգով: Ինչո՞ւ մենք պետք է զբաղվենք Ղարաբաղով, երբ ինքը Երևանը չի ճանաչել Ղարաբաղը: Կորցնո՞ւմ ենք Հայաստանը: Իմ կարծիքով, մենք այն արդեն կորցրել ենք: Հենց այն պատճառով, որ ֆրանսիացիներն արդեն այնտեղ են:

- Բայց չէ՞ որ Ռուսաստանն այնտեղ՝ Գյումրիում, ռազմաբազա ունի:

- Մենք այնտեղ, ըստ էության, 4 բազա ունենք: 4 հազար զինծառայող և մոտ 4 հազար սահմանապահ: Այդուհանդերձ այնտեղ մտան ամերիկացիներ ու ֆրանսիացիներ: Սակայն միակ բանը, որ այսօր զսպում է երկու հարևան երկրների ստորաբաժանումներին, ռուսական սահմանապահների ներկայությունն է: Նրանք ՀԱՊԿ-ի շրջանակներում շարունակում են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

- Բայց մեր ինչի՞ն է պետք 102-րդ բազան Հայաստանում:

 - Եվրամիությունում Փաշինյանից պահանջում են, որ ԵՄ-ին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է առավելագույնս հեռանալ Ռուսաստանից: Նրան շատերն են հասկացրել, որ այդ դեպքում խուսանավելու ազատության որևէ դաշտ չի մնում: Իսկ նա, լինելով անմխիթար ու ընկճված վիճակում, ասել է. մենք ընտրություն չունենք, այլընտրանք չունենք, որովհետև «Ռուսաստանը մեզ ոչ մի երաշխիք չի տալիս», իսկ Եվրամիությունը «գոնե ինչ-որ բան կարող է երաշխավորել»:

- Եվ ի՞նչ է ընտրում այժմ Հայաստանը:

- Փաշինյանի գլխում կարծես ոչ ճիշտ կառուցվածք է: Նրա աշխարհում Ռուսաստանը միշտ, որպես ավագ եղբայր, պարտավոր է երաշխավորել Հայաստանի ամեն-ամեն-ամեն ինչը, իսկ եթե ոչ, ուրեմն մենք Եվրամիություն կգնանք: Կառուցվածքը  սխալ է հենց հիմքից: Զուտ տրամաբանության տեսանկյունից մենք չենք կարող պահել Հայաստանը, եթե Հայաստանը չի պահում մեզ:

- Իսկ եթե վաղը ՆԱՏՕ-ն կանգնի Հայաստանո՞ւմ:

- Հաջորդը կարող է լինել Հյուսիսային Կովկասը: Բայց հայերը պիտի որ հիշեն և՛ ամերիկացիների, և՛ ֆրանսիացիների դիրքորոշումները. նրանք թքած ունեն տեղի ժողովուրդների վրա, նրանք ամերիկյան շահեր ունեն, կամ ինչպես ֆրանսիացիներն են ասում, raison d'etat, այսինքն՝ «պետական նկատառումներ»: Եվ Հայաստանն այդ դեպքում կարող է ոչ միայն որբի վիճակում, այլև պարզապես մեծ նեոօսմանական կայսրությունում հայտնվել:

- Իսկ հարևան Իրա՞նը:

- Իրանը շատ է վախենում իր հյուսիսային երեք սահմանային նահանգների համար: Այժմ այնտեղ աշխուժացել են անջատողականները: Եվ աշխուժացել են ՄԻ-6-ի աջակցությամբ: Իսկ եթե այժմ, օրինակ, Իրանը բաց թողնի իրավիճակը, ապա կարող է շատ ծանր դրության մեջ հայտնվել, քանի որ կբարձրանա թուրքական տրամադրությունների ալիքն արդեն  իրանական պետության ներսում:

- Բայց դուք չպատասխանեցիք մեր հարցին. կդիմանա՞նք մենք առանց Գյումրիի 102-րդ բազայի, թե ոչ:

- Մենք առանց այդպիսի բազայի հավանաբար այժմ կդիմանանք: Բայց մենք այժմ չենք ուզում մեր ձեռքերով լուծել այդ խնդիրն այնտեղ, որտեղ կա մեկը, որը հակված է այն բաշխելուն:  Այդ դրվածքում մենք գլխավորը չենք լինելու, որ ռուս զինվորը հավերժ կռվի մնացած բոլորի համար։ Կարծում եմ՝ սա ճիշտ դիրքորոշում է։

Աղբյուրը՝ WWW.KP.RU

 

 

Աշխարհում Հայաստան ԱՄՆ Ֆրանսիա Ռուսաստան Իրան ՆԱՏՕ հարցազրույց

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին