f

Անկախ

Պետք է համաձայնել Լավրովի պահանջին` ուղղված հայաստանյան իշխանություններին. ՀՀ նախկին վարչապետ


«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է ՀՀ նախ­կին վար­չա­պետ, ԱԺ նախ­կին նա­խա­գահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ԱՌԻԹԸ ԲԱՑ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԳՐԵԼ ՌԴ-ԻՆ»

— ԱԽ քար­տու­ղար Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը հայտ­նել է, որ «Զ­վարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նից ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին ա­ռա­ջի­կա­յում կհա­նեն, իսկ այդ ծա­ռա­յութ­յու­նը կմա­տու­ցեն բա­ցա­ռա­պես հայ­կա­կան ու­ժե­րը: ­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան տե­սա­կե­տից ի՞նչ վտանգ­նե­րով են հղի իշ­խա­նութ­յան բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րը:

— Ինք­նին փաստն այն մեկ­նա­բա­նութ­յամբ, որ ­Հա­յաս­տա­նի ինս­տի­տու­ցիո­նալ կա­րո­ղութ­յուն­նե­րը բա­վա­րար են «Զ­վարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նում սե­փա­կան ու­ժե­րով սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ան­հիմն չէ: ­Բայց խոս­քը դրա մա­սին չէ, խոս­քը նրա մա­սին է, որ այդ քայ­լը հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը նա­խա­ձեռ­նում են հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­մե­նա­լար­ված փու­լում, այ­սինքն՝ դժվար է չէ՞ են­թադ­րել, որ սրա­նից մի 10 տա­րի ա­ռաջ ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը կամ ­Հա­յաս­տան պե­տութ­յու­նը «Զ­վարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նում սե­փա­կան ու­ժե­րով սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու կա­րո­ղութ­յուն­ներ չու­ներ: Ի­հար­կե ու­ներ, բայց չէր գնում այդ ճա­նա­պար­հով, ո­րով­հե­տեւ կար հայ-ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան ի­մաս­տա­վոր­ված ըն­կա­լում: Հե­տե­ւա­բար խոսքն այն մա­սին է, թե ին­չո՞ւ հենց հի­մա, ին­չո՞ւ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այ­սօր­վա լար­վա­ծութ­յան ֆո­նին գնալ նման քայ­լի: ­Չէ՞ որ, երբ երկ­րի վար­չա­պե­տը, հատ­կա­պես մյուն­խեն­յան հան­դի­պում­նե­րից հե­տո, հայ­տա­րա­րում է, թե ­Հա­յաս­տա­նը «սա­ռեց­րել է» իր մաս­նակ­ցութ­յու­նը ՀԱՊԿ կա­ռույ­ցում, թե­պետ նաեւ նշում է, որ ա­ռայժմ ՀԱՊԿ-ը լքե­լու խնդիր չի քննարկ­վում, այ­դու­հան­դերձ պետք է գի­տակ­ցի, որ նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը ռու­սա­կան ղե­կա­վա­րութ­յան մոտ կա­րող են ա­ռա­ջաց­նել լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ՝ այն ա­ռու­մով, որ ռու­սա­կան կող­մը կա­րող է, եւ ոչ ան­հիմն, դրանք ո­րա­կել ոչ թե քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ՝ է­մո­ցիո­նալ հեն­քով, այլ, ինչ­պես որ ­Լավ­րո­վը նշեց, ­Հա­յաս­տա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող մտած­ված քա­ղա­քա­կա­նութ­յուն՝ ուղղ­ված ­Ռու­սաս­տա­նին ­Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղե­լուն: Այս ֆո­նին խո­սել «Զ­վարթ­նո­ցից» ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի դուրս հրա­վի­րե­լու խնդրի մա­սին` այն հիմ­նա­վոր­մամբ, թե մենք այ­լեւս ու­նակ ենք այդ ծա­ռա­յութ­յու­նը սե­փա­կան կա­րո­ղութ­յու­նով ի­րա­կա­նաց­նել, հա­մա­ձայ­նեք, ա­վե­լի քան խնդրա­հա­րույց է: Մեծ ի­մաս­տով, կար­ծում եմ՝ խնդի­րն առնչ­վում է ­Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ե՛ւ բո­վան­դա­կութ­յա­նը, ե՛ւ ո­րա­կին: ­Բանն այն է, որ 2018թ.­-ից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն գնում են ­Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վատ­թա­րաց­նե­լու ճա­նա­պար­հով: Ա­ռի­թը բաց չեն թող­նում սե­փա­կան ան­գոր­ծութ­յու­նը եւ ձա­խո­ղում­նե­րը վե­րագ­րել ­Ռու­սաս­տա­նին:

— Ի՞նչ նկա­տի ու­նեք:

— ­Բո­լո­րո­վին թարմ օ­րի­նակ, ­Ներ­քին ­Հան­դում վեր­ջին մի­ջա­դե­պի վե­րա­բեր­յալ իշ­խա­նա­կան մեկ­նա­բա­նութ­յու­նը: Ինչ­պես գի­տեք, այդ մի­ջա­դե­պի հե­տե­ւան­քով տվե­ցինք 4 զոհ: Իշ­խա­նութ­յուն­նե­րի պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նութ­յու­նը հե­տեւ­յալն էր՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի այդ հատ­վա­ծում տե­ղա­կայ­ված են ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը, ո­րոնց ան­տար­բե­րութ­յան հե­տե­ւան­քով էլ տե­ղի ու­նե­ցավ այդ ցա­վա­լի մի­ջա­դե­պը: Ա­վե­լին, պարզ­վում է, որ այն­տեղ ռու­սա­կան սահ­մա­նա­պահ զոր­քե­րի գտնվե­լու պատ­ճա­ռով դե­պի սահ­մա­նի այդ հատ­ված մուտք չու­նի ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը, եւ արդ­յուն­քում մենք ու­նե­ցանք մարդ­կա­յին կո­րուստ­ներ: Այ­սինքն՝ պետք է են­թադ­րել, որ ե­թե այն­տեղ լի­նեին եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րը, ա­պա ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տե­ղի չէին ու­նե­նա: Ի­րա­վի­ճա­կից ան­տեղ­յակ մեր քա­ղա­քա­ցուն հրամց­վում են ակն­հայտ կեղծ մեկ­նա­բա­նութ­յուն­ներ: ­Մինչ­դեռ ի­րա­կա­նութ­յունն այն է, որ ­Ներ­քին ­Հան­դի տա­րած­քում տե­ղա­կայ­ված է ըն­դա­մե­նը մեկ ռու­սա­կան սահ­մա­նա­պահ կետ, այլ ոչ թե սահ­մա­նա­պահ զո­րա­միա­վո­րում: ­Սահ­մա­նա­պահ կե­տը չի կա­րող ստանձ­նել սահ­մա­նի պահ­պա­նութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: ­Սահ­մա­նի պահ­պա­նութ­յու­նը սահ­մա­նի այդ հատ­վա­ծը պահ­պա­նող հայ­կա­կան զին­ված զո­րա­միա­վոր­ման խնդիրն է, եւ ե­թե սահ­մա­նին տե­ղի են ու­նե­ցել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ, ա­պա դրանց կանխ­ման պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը տվյալ դեպ­քում վե­րա­պահ­ված է բա­ցա­ռա­պես հայ­կա­կան զին­ված ու­ժե­րին: ­Հե­տե­ւա­բար ­Ներ­քին ­Հան­դում տե­ղի ու­նե­ցա­ծը ներ­կա­յաց­նել, որ­պես ռու­սա­կան ու­ժե­րի ան­տար­բե­րութ­յան կամ բաց­թող­ման արդ­յունք, ոչ այլ ինչ է, քան պար­զու­նակ սուտ: ­Բայց այս դե­զին­ֆոր­մա­ցիա­յի ի­րա­կան նպա­տա­կը ոչ միայն ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը ՀՀ-ում ա­նի­մաստ եւ ոչ օգտա­կար ներ­կա­յաց­նելն է, այ­լեւ այդ ֆո­նին սահ­ման­նե­րի պահ­պա­նութ­յան խնդրում հե­ռա­դի­տակ­նե­րով զին­ված ԵՄ քա­ղա­քա­ցիա­կան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան նա­խա­պատ­վե­լիութ­յու­նը հիմ­նա­վո­րելն է:

«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՐԱԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՂԻ ԻԴԵԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ»

— Իսկ ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում եվ­րո­պա­կան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ներ­կա­յութ­յա­նը ՀՀ սահ­ման­նե­րին:

— Ես, ի տար­բե­րութ­յուն շա­տե­րի, այդ ա­ռա­քե­լութ­յա­նը դեմ չեմ, ա­ռա­վել եւս, ե­թե այդ ա­ռա­քե­լութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը նպաս­տում է ­Հա­յաս­տան-ԵՄ վստա­հե­լի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ձե­ւա­վոր­մա­նը: Ինչ վե­րա­բեր­ում է այն պնդում­նե­րին, որ այդ ա­ռա­քե­լութ­յան ի­րա­կան նպա­տա­կը հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի հա­վա­քագ­րումն է, թույլ տվեք նկա­տել, որ, ցա­վոք, Հա­յաս­տանն այն պե­տութ­յու­նը չէ, ո­րում հա­տուկ տվյալ­ներ հա­վա­քագ­րե­լու նպա­տա­կով այդ­պի­սի կա­ռույց­նե­րի մի­ջո­ցով փոր­ձեն գոր­ծել: ­Կան գոր­ծա­կա­լական ցան­ցերն օգ­տա­գոր­ծե­լու ա­վե­լի կա­տար­յալ մի­ջոց­ներ: ­Սա­կայն, ես ան­թույ­լատ­րե­լի եմ հա­մա­րում ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ան­տե­ղի ի­դեա­լա­կա­նա­ցու­մը, այն էլ` ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րի  հա­մե­մա­տութ­յամբ: Ա­ռա­վել եւս ի­րա­կա­նութ­յունն այն է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի այն հատ­ված­նե­րում, որ­տեղ մուտք ու­նեն ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ներ­կա­յա­ցուցնչ­նե­րը՝ ­Վար­դե­նիս, ­Սոթք եւ այլն, ու­նե­ցել ենք ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի կող­մից հրահր­ված բազ­մա­թիվ ռազ­մա­կան բա­խում­ներ, ո­րոնք հե­ռա­դի­տակ­նե­րով զին­ված եվ­րո­պա­ցի­նե­րը կան­խել չեն կա­րո­ղա­ցել: Այս ֆո­նին ակն­հայտ է, որ մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րով իշ­խա­նութ­յան պա­տաս­խա­նա­տու­նե­րը փոր­ձում են ձե­ւա­վո­րել կար­ծիք, թե ռու­սա­կան սահ­մա­նա­պահ զոր­քե­րն ան­գոր­ծութ­յան են մատն­ված կամ ան­տար­բեր են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին: Ուս­տի, կար­ծում եմ, պետք է հա­մա­ձայ­նել ­Լավ­րո­վի պա­հան­ջին` ուղղ­ված հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րին, որ ժա­մա­նակն է հստա­կութ­յուն մտցնել ­Ռու­սաս­տա­նի եւ հետ­խորհր­դա­յին տա­րած­քում ՌԴ ռազ­մա­քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի լույ­սի նե­քո ձե­ւա­վոր­ված կա­ռույց­նե­րի հետ ­Հա­յաս­տա­նի տար­վող քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: Հ­նա­րա­վոր չէ օգտ­վել ԵԱՏՄ ըն­ձե­ռած հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից, ա­պա­հո­վել ՀՆԱ-ի եւ ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րի ան­նա­խա­դեպ աճ եւ միա­ժա­մա­նակ հայ­տա­րա­րել, որ ՌԴ-ի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը ­Հա­յաս­տա­նում անվ­տան­գա­յին սպառ­նա­լիք է:

Այս ա­ռու­մով ես ցան­կա­նում եմ խնդիրն այդ­պես ներ­կա­յաց­նող­նե­րին մեկ հարց ու­ղել. ­Թուր­քիան այն պե­տութ­յունն է, ո­րը եր­բեք կաշ­կանդ­ված չի ե­ղել իր հա­րե­ւան փոքր պե­տութ­յուն­նե­րի տա­րածք ռազ­մա­կան ներ­խու­ժում ի­րա­կա­նաց­նե­լու խնդրում: ­Սի­րիան եւ ­Կիպ­րո­սը դրա վառ օ­րի­նակ­ներն են: ­Թուր­քա­կան քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յունն ա­ռի­թը բաց չի թող­նում խո­սել, այս­պես կոչ­ված, ‹‹­Զան­գե­զու­րի մի­ջանց­քը›› բա­ցե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: Ընդամենը օ­րեր ա­ռաջ ­Թուր­քիա­յի փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, որ այդ մի­ջանց­քը նրանց անհ­րա­ժեշտ է թուր­քա­կան աշ­խարհն Ա­նա­տո­լիա­յից մին­չեւ ­Կենտ­րո­նա­կան Ա­սիա ամ­բող­ջաց­նե­լու հա­մար: ­Հարց. ի՞նչն է կաշ­կան­դում ­Թուր­քիա­յին ռազ­մա­կան ներ­խուժ­մամբ լու­ծել իր հա­մար ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րութ­յուն ու­նե­ցող այդ մի­ջանց­քի խնդի­րը: Առն­վազն պետք է միա­միտ լի­նել՝ չգի­տակ­ցե­լու հա­մար, որ ­Թուր­քիա­յի աս­պա­տա­կութ­յան ա­մե­նագլ­խա­վոր խո­չըն­դո­տը ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յութ­յունն է ՀՀ-ում: Այս ֆո­նին ինչ­պե՞ս կա­րե­լի է մեկ­նա­բա­նել ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը անվ­տան­գա­յին սպառ­նա­լիք ներ­կա­յաց­նե­լու իշ­խա­նութ­յան փոր­ձե­րը: ­Կա­րո՞ղ է իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րից ո­րե­ւէ մե­կը հո­դա­բաշխ մեկ­նա­բա­նել:

­Գի­տեք, ես իր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ հան­դեպ ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յամբ ոչ միայն հիա­ցած չեմ, այ­լեւ խո­րը ան­բա­վա­րար­վա­ծութ­յուն ու­նեմ եւ ա­ռիթ եմ ու­նե­ցել հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել իմ պրե­տեն­զիա­նե­րը` ուղղ­ված ռու­սա­կան կող­մին: ­Բայց միա­ժա­մա­նակ պետք է գի­տակ­ցենք, որ վերջ­նա­կան հաշ­վար­կում գետ­նի վրա` հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ, ռազ­մա­վա­րա­կան իր նպա­տակ­նե­րին հաս­նե­լու ա­ռու­մով, ­Հա­յաս­տա­նը ՌԴ-ի բնա­կան դաշ­նա­կիցն է: Այլ հարց է, որ պա­րա­գա­նե­րի բե­րու­մով ­Ռու­սաս­տա­նը կաշ­կանդ­ված է թե՛ Ադր­բե­ջա­նի եւ թե՛ ­Թուր­քիա­յի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ես նկա­տի ու­նեմ Ուկ­րա­յի­նա­յի հետ ռազ­մա­կան առ­ճա­կատ­ման արդ­յուն­քում ­Ռու­սաս­տա­նի ու Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ փաս­տա­ցի ձե­ւա­վոր­ված «եր­կաթ­յա վա­րա­գույ­րի» պա­րա­գան: ՌԴ-ն­ իր տնտե­սա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը պահ­պա­նե­լու հա­մար ստիպ­ված է իր ողջ ռազ­մատն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յունն ուղ­ղել դե­պի ­Մի­ջերկ­րա­կան ծո­վի երկր­ներ, աֆ­րիկ­յան երկր­ներ, դե­պի հա­րա­վա­յին Ա­սիա­յի երկր­ներ, այ­սինքն՝ նա ու­զած, թե չու­զած դա­տա­պարտ­ված է ­Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լուն, ստիպ­ված է ո­րոշ բա­ներ նե­րել, կուլ տալ, քա­նի որ այդ երկր­նե­րի մի­ջո­ցով է հնա­րա­վոր ի­րա­կա­նաց­նել տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան աշ­խար­հագ­րութ­յան կտրուկ եւ պար­տադր­ված փո­փո­խութ­յու­նը: Այն հան­գա­ման­քը, որ Ադր­բե­ջա­նը բա­ցա­հայտ օգ­նում է Ուկ­րաի­նա­յին, այ­լեւս հայտ­նի է նաեւ ռազ­մամ­թերք տրա­մադ­րե­լու դեպ­քե­րի մա­սին, իսկ ­Ռու­սաս­տա­նը հան­դուր­ժում է այդ ա­մե­նը, խո­սում է այն մա­սին, որ նրան օդ ու ջրի պես ­պետք է ա­պա­հո­վել իր ան­խա­փան ել­քը դե­պի Ի­րան եւ դե­պի Հնդ­կա­կան օվ­կիա­նոս:

­Հիմ­նա­կան նպա­տա­կը, ո­րը հե­տապն­դում է Ա­րեւ­մուտ­քը, ­Ռու­սաս­տա­նին տնտե­սա­պես ծնկի բե­րե­լով՝ հաս­նելն է նրա ստրա­տե­գիա­կան պար­տութ­յա­նը՝ դրա­նից բխող գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­տե­ւանք­նե­րով: ­Սա է Ա­րեւ­մուտք-ՌԴ առ­ճա­կատ­ման ողջ ի­մաս­տը: Բ­նա­կան է, որ ­Ռու­սաս­տա­նը պետք է փոր­ձի այդ ա­մե­նին դի­մագ­րա­վել, այդ թվում՝ տնտե­սա­կան նոր գոր­ծըն­կեր­ներ եւ շու­կա­ներ գտնե­լու մի­ջո­ցով: ­Ռու­սաս­տա­նի հա­մար այդ ճա­կա­տագ­րա­կան խնդիր­նե­րի լուծ­ման գոր­ծում, հա­մե­նայն­դեպս, զար­գա­ցում­նե­րի ներ­կա փու­լում, մեր ո­խե­րիմ հա­րե­ւան­ներն ու­նեն ռազ­մա­վա­րա­կան դե­րա­կա­տա­րում: ­Բայց ակն­հայտ է, որ այդ ա­մե­նը չի կա­րող կա­տար­վել ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի անվ­տան­գութ­յան հաշ­վին: Ա­հա այս հար­ցում է, որ պետք է փոր­ձենք գտնել մեր եւ մեր դաշ­նակ­ցի անվ­տան­գա­յին ռիս­կե­րի բա­լան­սա­վոր­ման բա­նա­ձե­ւը: ­Դա հեշտ գործ չէ, բայց մի բան ակն­հայտ է՝ այդ բա­նա­ձե­ւը ռու­սաս­տա­նին մեջ­քով շուռ գա­լը, նրան մեր­ժե­լը չէ:

Խոսրով Հարությունյան հարցազրույց Նիկոլ Փաշինյան Սերգեյ Լավրով Ռուսաստան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին