f

Անկախ

Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  


Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից հայտարարվեց, որ իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Ադրբեջանի Բարդա քաղաք: Դրան հաջորդեցին Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Միջազգային հանրության թեկուզև խիստ սահմանափակ և թույլ կարողություններով, սակայն վերջին ներկայացուցիչներին վռնդելով Արցախից՝ ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմը նպատակ ունի լրիվությամբ վերացնել միջազգային վերահսկողության լծակները և Արցախը դարձնել բացարձակ «սև խոռոչ» միջազգային ուշադրության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հատկանշական է, որ ալիևյան ռեժիմը նաև արգելափակում է միջազգային բոլոր կառույցների մուտքն Արցախ՝ հերթական անգամ ոտնահարելով միջազգային հանրահայտ նորմերը: Այս դրվագը Արցախի ժողովրդի հանդեպ վարվող ցեղասպանական քաղաքականության և Արցախի բռնազավթման հերթական փուլերից մեկն է:

Արցախ Միությունն ահազանգում է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը: Բացի դրանից, միջազգային ներկայության լրիվ բացակայությունը լրացուցիչ չափով նվազեցնում է Արցախի ցեղասպանված ժողովրդի հավաքական վերադարձի հնարավորությունները:

Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրության մնացած անդամները գործնական և հետևողական քայլեր ձեռնարկեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ կատարելով առնվազն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի, հուլիսի 6-ի և նոյեմբերի 17-ի հրամանները: Այդ քայլերը պետք է ներառեն՝

1.     Արցախում մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդնումը՝ Արցախի ժողովրդի սեփականության՝ հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, բնական ռեսուրսների, մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման, յուրացման ու վնասման դեպքերի կանխարգելման նպատակով.

2.    Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման նպատակով միջազգային պաշտպանության մեխանիզմների ներդրման ուղղությամբ աշխատանքների մեկնարկումը.

3.    Ադրբեջանական բանտերում ապօրինի կերպով պահվող ու հալածվող հայ պատանդների ազատ արձակումը.

4.    ՀՀ կողմից վավերացված Հռոմի ստատուտի հիման վրա՝ Արցախում և Հայաստանում 2021թ. մայիսից ի վեր արձանագրված ադրբեջանական միջազգային հանցագործությունների հետաքննության անցկացումը Միջազգային քրեական դատարանի կողմից:

Մի շարք այլ գործողություններ ու պայմաններ նույնպես պետք է ապահովել միջազգային արդարության երաշխավորման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման նպատակով, սակայն վերոնշյալ քայլերը հիմնարար և հրատապ բնույթ ունեն՝ նաև կանխելու համար հետագա անդառնալի հանցագործությունները:

Կարող եք ծանոթանալ Արցախ Միության գործունեությանը, ինչպես նաև անդամակցելաջակցել Կազմակերպությանը և բաժանորդագրվել թարմացումներին:

 

Արցախ Միություն Ռուս խաղաղապահներ Հայաստան Ադրբեջան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին