f

Անկախ

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок


«Այն ժողովուրդը, որը հրաժարվում է Հայրենիքը պաշտպանելուց, զրկվում է Հայրենիքից, այն խլում է ուժեղ արթուն թշնամին»,- գրում է իր տելեգրամյան ալիքում  ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, որը 2020 թ. հոկտեմբերին վիրավորվեց, երբ ադրբեջանցիները հրթիռակոծեցին Շուշիում Սուրբ  Ղազանչեցոց եկեղեցին: Ստորև գրառումն ամբողջությամբ:

Մենք լքում ենք Արցախը, որն այլևս գոյություն չունի: Ղարաբաղում արդեն խաղաղ պահելու մարդ չկա. Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր՝ տասնամյակներ շարունակ պատրաստելով ռևանշը: Այժմ ագրեսորը ոչնչացնում է այնտեղ հայկական ժառանգության հնությունները: Ոչինչ նոր չէ Լուսնի ներքո. պոկում են խաչերը տաճարներում, ջարդում են լքված հայկական բնակարանների կահույքը, քանդում են գերեզմանները և կղկղում են տապանաքարերի վրա: Այդպես վարվում են վայրենիները:

Էհ, դժվար է առաքինություն ակնկալել օտար քաղաքակրթական մոդելից: Այնտեղ իրենց նշաձողն է: Նրանց ներվում է ամեն ինչ: Վերջ ի վերջո, տաճարներին զարկելն այնտեղ սովորական բան է, ճաշակի և ուժի նշան: Բայց հերիք է վայրենիների մասին: Նրանք հենց կոչված են նրան, որ մենք արթուն մնանք:

Խոսքս հայերի մասին է: Ելքը կործանում դարձավ ավելի քան հարյուր հազար մարդկանց համար, որոնք մնացին լքված ու մոռացված Հայաստանի ղեկավարության և իրենց հայրենակիցների կողմից: Չնչին փշրանքներ՝ որպես ամենամսյա հատուցում արցախցիներին. էդ լո՞ւրջ եք ասում: Ոչ մի ողորմություն երբեք չի փոխարինի մարդկանց Հայրենիքին:

Բայց Հայրենիքի համար պետք է կռվել, պայքարել բառի բուն իմաստով: Կռվել: Եթե զորավարներ ու առաջնորդներ չկան, պետք է Աստծուց խնդրել: Պետք է աղոթելով աղերսել: Բայց նրանք, ովքեր կարողանում են և ցանկանում են աղոթել: Այս իրավիճակում ոչ ոք հայերին չի կարող օգնել: Հավանաբար սպասումներն ուրիշ էին, դրանից էլ դժգոհությունը Ռուսաստանի խաղաղապահների զորակազմից:

Ես շատ հարցեր ունեմ Արցախում ՌԴ-ի առաքելությանը: Դրանք մնացել են անպատասխան: Բայց գլխավորը, միևնույն է, դա չէ: Այն ժողովուրդը, որը հրաժարվում է Հայրենիքը պաշտպանելուց, զրկվում է Հայրենիքից: Այն նրանից խլում է ուժեղ արթուն թշնամին: Լվացին ձեռքները:

Հայ կամավորական գումարտակներին թույլ չտվեցին կռվել Հայրենիքի համար: Ճարպկորեն ու խորամանկորեն սուլոցով բաց թողեցին Հայաստանի ու աշխարհի հայերի ընդվզման գորորշին: Հիմա նրանք, ովքեր որպես Հայաստանում արևմտյան տեխնոլոգիաների առաքյալ են հանդես գալիս, կարող են հրճվել. Ռուսաստանը հեռանում է Ղարաբաղից, ռուսատյացության աստիճանը երկրում կամաց-կամաց բարձրանում է ուկրաինական տարբերակով, մերձեցում Արևմուտքի հետ ավելի, քան երբևէ: Այնտեղ գնահատում են, խոստանում, ոգևորում, հույս են տալիս։ Հիմա պահանջելու են հեռացնել Գյումրիում տեղակայված ռուսական բազան:

Հայերին նոր փորձության  է սպասում: Բայց, անկեղծ ասած, Արևմուտքի խոստացած ազատությունն առանձնապես տպավորիչ չէ: Ամենագնաց հնդիկների արշավանքը Երևանի վրա սոսկ մեծ փոփոխությունների նախերգանքն է: Անգլիացիները խոստանում են փող տալ մոնոէթնիկ Հայաստան միգրանտների մի խմբաքանակ ներմուծելու դիմաց, հավանաբար որպեսզի թեթևակի «ջուր խառնեն», նոսրացնեն հայերին: Թե՞ սա ինչ-որ սադրանք է Լոնդոնից:

Երևանում միասեռականների շքերթներ կլինեն ոստիկանների պահպանության տակ (գինը՝ առանց վիզայի ԵՄ-ի հետ): Հայերը, Արցախի կորուստը «կուլ տալով», «կուլ կտան» նաև դա: Հա, ուր որ է նրանց կստիպեն հանել Արարատը զինանշանից: Դա՞ էլ կանեն:

Կլինի առանց վիզայի, առևտրի և գների աճ: Տավուշի գյուղերի կորստյան հետ Երևանից Թբիլիսի գնալու համար կպահանջվի Ադրբեջանի թույլտվությունը: Նրա պահակակետերը կկտրատեն Հայաստանի «կյանքի ճանապարհը»: Բաքվում էլ կորոշեն՝ թողնե՞լ հայերին գազ ստանալ, թե՞ հակառակը՝ փականը կպտտեն: Ահա այսպիսի ամորձատված աշխարհ՝ շրջապատված թշնամիներով:

Եվ սա՞ էր հայերի ուզածը:

Իսկ ռուսները, այո, հեռանում են Արցախից, որն արդեն չկա: Ռուսները շատ գործեր ունեն: Նրանք դեռ Ուկրաինան են ազատելու նացիստներից: Ստացվում է, որ ռուսների համար ամեն մի սվին հաշիվ է:

Աղբյուրը

 

Հայաստան Ռուսաստան Արևմուտք Արցախ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին