f

Անկախ

Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում


Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նրա կուսակից ընկերների արձագանքներին, գրում է.

«ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք կոչ են անում իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել այսօր տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք», «ժեխ» անվանած ՀՀ քաղաքացուն։

Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։

Ի՞նչ պատժի մասին է խոսքը, քանի որ այստեղ որևէ հանցակազմի մասին խոսք գնալ չի կարող։ Սա ընդամենը իշխանության հերթական «ֆաս» հրահանգն է ՀՀ քաղաքացու նկատմամբ, որպեսզի իրենց բնորոշ ստոր ոճով գնան գետնին գցեն, հարվածեն, ձերբակալեն։

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո։ Եվ հետո, ականջներիդ օղ արեք, յուրաքանչյուր ՔՊ-ական իսկապես հակահայ է, իսկ թե վիժվածք է, թերմածք, թե եսիմ ինչածք, դա արդեն արտահայտվողի լեզվամտածողության հարցն է»։

Հիշեցնենք, որ ԱԺ  նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

Րաֆֆի Ասլանյան ՖԲ Գրառում Հակոբ Ասլանյան Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին