f

Անկախ

՛՛Թագավորի կինն էլ դժգոհ է իր կյանքից՛՛ (Պատմություն մեկի, որ շատերինը եղավ)


Խոսք ընթերցողի

        Երևանում ծնված, փարիզաբնակ Մարի Լուիզ Վարդանյանի մեծ մայրը՝ նրա ՛՛Սիրանուշ՛՛ փաստագրական վեպի (Երևան, ,ՎՄՎ Պրինտե հրատ․, 2013թ․) գլխավոր հերոսուհին հաճախ էր կրկնում․ ՛՛Թագավորի կինն էլ դժգոհ է իր կյանքից՛՛։

Հայի դաժան ճակատագրով աապրած 78 տարիներին Սիրան Տերտերյանը սեփական փորձով էր համոզվել, որ կյանքը լի է անակնկալներով, եթե այդպես չլիներ, այն ուղղակի կդառնար անտանելի։ Վերջերս եմ ես հնարավորություն ունեցել կարդալ այս իրապատումը՝ պատմություն մեկի, որ հայերից շատերինն է եղել։ Եվ երիցս կմնամ երախտապարտ իմ վաղեմի բարեկամ, համահայկական գրողների միության նախագահ, ճանաչված գրականագետ Աբգար Ափինյանին, ով ինձ տրամադրեց սրբացած մասունքներ համատեղող այս գիրքը։ Այն կարդում էի այն օրերին, երբ քիչ ժամանակ էր անցել չարաբաստիկ օրերից, որ աշխարհի անտարբեր աչքի առջև, ընդհամենը անատամ հայտարարությունների ուղեկցությամբ հայերից դատարկվեց Արցախ աշխարհը։ Ասում են պատմությունը կրկնվելու դառը սովորություն ունիև ապրիլյան այս օրերին ցանկացա ընթերցողի հետ կիսել զգացածս, բացել դառնացած և ինչոր տեղ անօգնական հոգիս։

          ․․․ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում ծնված Սիրանուշը իր լույս աշխարհ գալու օրը կորցրել է իր մոր սերն ու հոգատարությունը։ Հոր՝ Գրիգորի ջանքերը, հորեղբոր կնոջ՝ Վարդուհու սերն ու ջերմությունը բավարար չեղան և նա հայտնվեց ամերիկյան որբանոցում։

Գուցե նա էլ իր դժբախտ հայրենակիցների ճակատագրին արժանանար, եթե չլիներ ամերիկյան որբանոցի սան։ Հետո Աննա կոչեց նա իր ավագ դստերը, ում կորցրեց գաղթի ճանապարհին, նրա անշնչացած մարմինը թողնելով Եփրատի ափին, թուրք Հասան Բեյի և նրա կնոջ Լեյլիի ողորմածությանը։ Դեգերումներով, զրկանքներով, ահ ու սարսափով նա հասավ մայր Հայաստան։ Հերոսուհու բոլոր զրկանքները կիսում էր դուստրը՝ Աղավնին, հետո անչափ կարևոր դարձան թոռների՝ Ժակի, Արամի, Լուիզի, Վարդանի, հետո էլ ծոռների Լուսվարդի, Անահիտի, Կարապետի, Խաթունի, Պարգևի անսահման ուշադրությունը։ Վերջիններիս աչքերի փայլը ուղղակի երջանկացնում էր տիկին Սիրանուշին։ Եվ ես հենց այս պահին ցանկանում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված ու վեպում տեղ գտած նաև մյուս անունների հայեցի լինելու փաստի վրա։

          ․․․ Տիգրանակերտ, Բեյրութ, Մարսել, ուր գնացին դստեր՝ Աղավնու սիրո ետևից, ուր Անդրանիկին գտան, ով որդու համ էր տալիս տիկին Սիրանուշին։ Հենց Անդրանիկի շնորհիվ էլ Սիրանուշը վեցերորդ օրը սարսափահար իջավ նավից։

          ․․․ Հայաստան՝ Գորիս։ Զրկանքները շարունակվեցին։ Վերջապես հասան Երևան։ Հեղինակը վեպն ավարտում է ամբողջ աշխարհի հզորներին հասցեագրված խնդրանքով՝ Միացրե՛ք ձեր զորեղ ձայները, ցույց տալու համար, որ դեռ դուք կաք և ուշադիր եք այն ամենի հանդեպ ինչը մոռացված է համարվում։ Եթե լսող լիներ, արձագանքներ լինեին, Արցախը չէինք կորցնի։ Այս ուշագրավ փաստագրության հեղինակը համոզված է, որ միշտ էլ կա պատիժ անխիղճ, անօրենների համար։

         ՛՛Տանջվել մեռնելուց առաջ՛՛,- սա է հայոց ճակատագիրը՝ մինչև ե՞րբ ․․․

 

Հ․Գ․ Ավարտեցի վեպի ընթերցումը և ուղեղումս ծանրացավ ,Հայի ճակատագիրե բառակապակցությունը։ Բայց և հավատում եմ, որ գալու են լավ օրեր։ Եվ մեր այսօրվա վայ ղեկավարները որքան էլ հակադրեն պատմական և ներկայիս Հայաստանները ու փորձեն, եթե անգամ հաջողեն, մեր սահմանադրոթյունը ազատել մեծ եղեռնի և անկախության հռչակագրի մասին հիշատակումներից, դրանք մնալու են հայի հոգում, մտքում, գործողություններում։ Այսօր էլ հայերիս աչքի առաջ չթառամող անմոռուկի գունեղ պատկերն է, ականջներիս նրա թերթիկների կանչը՝ հիշում ենք և պահանջում։

 

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

Մարի Լուիզ Վարդանյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին