f

Անկախ

Փորձեք և դուք. 10 արտահայտություն, որ հաջողակ մարդիկ կրկնում են ամեն օր


Հաջողակ և հարուստ դառնալու համար ոչ միայն տաղանդ ու քրտնաջան աշխատանքն է անհրաժեշտ: Կարևոր է նաև ճիշտ մտածողություն ունենալը: Ստորև կներկայացնենք 10 արտահայտություն, որ կյանքում բարձունքների հասած մարդիկ պարբերաբար ասում են իրենք իրենց։

Ո՞ր հատկություններն  են հաջողության գրավականը։  Այո, շատ կարևոր է լինել ինքնավստահ, համառ, նպատակասլաց  և աշխատասեր... Ցուցակը կարող է երկար շարունակվել։ Բայց նախ դուք պետք է որոշեք, թե ինչ է ձեզ համար հաջողությունը, ինչ չափանիշներով եք այն գնահատում, ինչպես նաև օրինակ վերցնել նրանցից, ովքեր արդեն հասել են որոշակի բարձունքների։ Նրանք կարողացել են  փոխել իրենց մտածելակերպը, ձևավորել  իրենց ներքին հենարանը՝ ինչ-որ առումով  կողմնացույց, որը թույլ չի տալիս նրանց մոլորվել դժվարին պահերին:

Ահա 10 արտահայտություն, որ  հաջողակ մարդիկ ասում են իրենց ամեն օր, գրում է Psychologies-ը։ Սրանք սովորական մեջբերումներ չեն, այլ իսկապես հզոր անձնային կարգավորումներ, որոնք կարող են մարդուն ավելի հաջողակ և արդյունավետ դարձնել:

«Ես կարող եմ  անել»

Սա պարզ և հզոր մոտեցում  է, որն աջակցում է ներքին ինքնավստահությանը: Այն  ցանկացած առաջադրանք կատարելուց առաջ ճիշտ նախատրամադրվածություն է ստեղծում: Եվ դա ամենևին չի նշանակում, որ մարդն անտեսում է հնարավոր դժվարությունները և տարված է «անմիտ դրականության» պատրանքով։ Խոսքը մարտահրավերները հաղթահարելու քո ունակությանը հավատալու մասին է:

«Ամեն փոքր քայլը կարևոր է»

Հաջողության ճանապարհը հաճախ երկար է լինում, իսկ նպատակը կարող է այդքան էլ հեշտորեն չիրագործվել։ Սակայն հաջողակ մարդիկ ամեն օր հիշեցնում են իրենց, որ կարևոր է շարունակել գործել  և գնահատել նույնիսկ ամենափոքր քայլը ճիշտ ուղղությամբ:

Նույնիսկ փոքր թվացող գործողությունների հանրագումարը հանգեցնում է մեծ նպատակի իրագործմանը: Եվ այս երկար ճանապարհին կարևոր է նկատել առաջընթացը, նույնիսկ եթե այն դանդաղ է, և հասկանալ, որ առաջնահերթությունը հետևողականությունն է, ոչ թե արագությունը:

«Իմ սխալները դասեր են»

Հաջողակ մարդիկ սխալները չեն ընկալում որպես ձախողումներ, նրանք կրկնում են, որ դրանք իրենց դասերն են։ Սա հսկայական տարբերություն է ստեղծում և դարձնում ձեզ ավելի ճկուն, օգնում է ձեզ գիտակցել սխալներից սովորելու կարևորությունը, և թույլ չի տալիս, որ ձախողումները ձեզ «կոտրեն» կամ շեղեն ճանապարհից:

«Շնորհակալ եմ»

Երախտագիտության ուժը չի կարելի գերագնահատել։ Հաջողակ մարդիկ միշտ հիշում են դա և ամեն օր հիշեցնում իրենց և մյուսներին այն բաների մասին, որոնց համար իրենք շնորհակալ են: Սա նրանց ավելի երջանիկ է դարձնում և օգնում  ավելի հեշտ  հաղթահարել դժվարությունները:

Կալիֆորնիայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար երախտագիտություն են հայտնում, ընդհանուր երջանկության զգացողությունն աճում է  25%-ով:

«Ես ընտրում եմ բարին»

Ո՞ր կողմն ես ընտրում քո ճանապարհին՝ խավա՞ր, թե՞ լույս: Հաջողակ մարդիկ շատ լավ գիտեն, որ ոչ մի գումար, հարմարավետություն կամ նյութական ունեցվածք չի կարող լրացնել կարեկցանքի և ապրումակցման պակասը։  Լավն ընտրելով՝ դու լույս ես դառնում ուրիշների համար, օգնության ձեռք մեկնում, հոգատարություն և ըմբռնում  ես ցուցաբերում։

«Իմ անցյալն ինձ չի բնորոշում»

Հաջողակ մարդիկ անցյալում են թողնում իրենց սխալները, անհաջողությունները և մեղքի զգացումը, և դրանք որպես բեռ իրենց ճանապարհի ուղեկից չեն դարձնում։  Նրանք գիտեն, թե ինչպես հարմարվել մարտահրավերներին և տեսնել ապագայի հեռանկարները: Նրանք կենտրոնացած են աճի վրա և հիանալի հասկանում են, որ դժվարությունները պարզապես աստիճաններ  են, որոնք իրենց օգնում են բարձրանալ ավելի բարձր մակարդակ: Եվ յուրաքանչյուր նոր ճգնաժամ ավելի լավը դառնալու նոր հնարավորություն է։

«Ես բավականաչափ  լավն եմ»

Սա արժե կրկնել բոլորին և հաճախ։ Թեև մեր հասարակության մեջ չափազանց դժվար է հավատալ, որ ունեք այն, ինչ պետք է։

Ճշմարտությունն այն է, որ  սիրո, հարգանքի և հաջողության արժանանալու համար մեծ բաներ պետք չեն: Ձեր արժեքը կախված չէ ձեր ձեռքբերումներից կամ նրանից, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները։ Դա կախված է նրանից, թե իրականում ինչպիսի մարդ ես։

«Ես կփոխեմ իրավիճակը»

Հաջողակ մարդիկ աշխարհը դեպի լավը փոխելու մեծ ցանկություն ունեն: Նրանք հավատում են փոփոխությունների հասնելու իրենց ունակությանը` ամեն օր հիշեցնելով իրենց. «Ես փոփոխություն կանեմ»: Նրանք չեն ձգտում միայն անձնական հաջողության։ Նրանք ցանկանում են դրական ազդեցություն ունենալ ուրիշների և ընդհանրապես աշխարհի վրա:

«Ես հոգ եմ տանում իմ մասին»

Հաջողակ մարդիկ հոգ են տանում իրենց մարմնի և հոգու մասին՝ վերահսկում են իրենց առողջությունը, ընտրում են առողջ սնունդ, զբաղվում ֆիզիկական ակտիվությամբ և թույլ են տալիս իրենց բավարար քնել։ Եվ նաև ուշադիր եղեք ձեր հոգեկան առողջության նկատմամբ. թույլ տվեք ձեզ հանգստանալ: Այս ամենը մարդուն դարձնում է ավելի մոտիվացված, արդյունավետ և  ստեղծագործ:

«Ես ընդունում եմ ինձ»

Կարևոր է մեզնից կատարելություն պահանջող աշխարհում ինքներս մեզ սրտանց ընդունել՝ մեր բոլոր թերություններով հանդերձ: Մենք հաճախ ինքներս մեզ շատ խիստ ենք դատում, դառնում կոշտ քննադատ և չենք ներում սխալները։ Բայց կատարելությունը պատրանք է։ Յուրաքանչյուր ոք ունի ուժեղ և թույլ կողմեր, հաջողություններ և ձախողումներ:

Հաջողակ մարդիկ դա լավ են հասկանում։ Նրանք կատարյալ չեն ձևանում, ընդհակառակը, ընդունում են իրենց անկատարությունը։ Նրանք իրենց թերությունները համարում են  իրենց յուրահատուկ դարձնող միջոց։ 

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru 

 

հաջողություն հոգեբանություն առողջություն խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին