f

Անկախ

Բրյուսելում տնտեսական որևէ աշխարհացունց ծրագիր չներկայացվեց. Պարսյան


Տնտեսագետ Սուրեն Պարսյանը համոզված է, որ անկախ Արևմուտքի խոստացած տնտեսական աջակցության ծրագրերից, Հայաստանը ԵԱՏՄ–ից չի հրաժարվի։

 Բրյուսելյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մեր տարածաշրջանում Արևմուտքը որևէ տնտեսական աշխարհացունց ծրագիր չունի։ Այն ծրագրերը, որոնք իրականացնում են ԱՄՆ–ն և ԵՄ–ն, կշարունակվեն մի քիչ ավելի մեծ մասշտաբներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։

«Վերջին տարիներին ԵՄ–ն Հայաստանում իրականացնում է ՓՄՁ աջակցության ծրագիր, որը հիմնականում արտահայտվում է վարկային տոկոսադրույքների սուբսիդավորմամբ, ինչպես նաև գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական բիզնեսի ֆինանսավորմամբ։ Դրամաշնորհ են տալիս գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության աշխատատեղ բացելու ուղղությամբ։ Խորհրդատվություններ, դասընթացներ են իրականացնում և այլն։ Այդ ծրագրերը նոր չեն, շուրջ 3 տարի է` կան։ Հիմա խոսքը այդ ծրագրերի շարունակության մասին է»,– ասաց Պարսյանը։

 

Նույնը վերաբերում է նաև ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ու խոստացված ծրագրերին։ Տնտեսագետը նկատում է, որ ԱՄՆ–ն տարիներ շարունակ ՀՀ–ում իրականացնում է էներգետիկ անկախության ամրապնդմանը վերաբերող տարբեր սուբսիդիոն ծրագրեր։ ԱՄՆ ՄԶԳ–ի աջակցությամբ մշակվեց նաև մինչև 2040թ–ի էներգետիկ զարգացման ռազմավարությունը։

«Որևէ նոր, գետնի վրա տնտեսական օբյեկտի կամ գործարանի, ենթակառուցվածքի մասին այս պահին խոսք չկա»,– ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարության մեջ հիշատակված ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերին, Պարսյանի մեկնաբանմամբ, այստեղ ևս նոր բան չկա, խոսքը Հյուսիս–հարավ ճանապարհաշինական ծրագրի մասին է, որտեղ ԵՄ–ն` ի դեմս Վերակառուցման և զարգացման բանկի, արդեն իսկ վարկատու է։

«Այդ վարկավորումը ուղղակի կշարունակվի, և, համաձայն ԵՄ պարտավորությունների, 600 մլն եվրո կամ 1 մլրդ դոլար կհատկացվի Հյուսիս–հարավի կառուցման համար։ Թե այդ գումարները երբ և ինչ չափաբաժնով կհատկացվեն, հայտնի չէ»,– ասաց տնտեսագետը։

Պարսյանն արձանագրում է, որ 2023թ–ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 36 տոկոսը կազմել է ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը, 13 տոկոսը` ԵՄ–ի, 3-ը` ԱՄՆ–ի։

«Այսինքն` ԵՄ–ի և ԱՄՆ–ի հետ մեր առևտուրը մոտ 2.5 անգամ ավելի քիչ է եղել, քան ԵԱՏՄ–ի։ Եվ Արևմուտքն այս պահին մեզ տնտեսական այլընտրանք չի առաջարկում»,– ասաց Պարսյանը։

Նրա խոսքով` հայտարարություններին պետք է հետևեն կոնկրետ ծրագրեր, նախագծեր, ինչը չի արվում։

«Արևմուտքը խոսում է ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մասին, բայց 2023թ–ին արտահանումը դեպի ԱՄՆ և ԵՄ նվազել է։ Նույն ԱՄՆ–ն փակեց ՀՀ–ից ալյումինե փայլաթիթեղի արտահանումը իր երկիր, որի հետևանքով ՀՀ–ԱՄՆ արտահանումը նվազեց 40 տոկոսով։ Հիմա այդ գործարանի ճակատագիրը մշուշոտ է, կարող է փակվել, ու մի քանի հարյուր աշխատողներ մնան դրսում։ HSBC բանկը վաճառեց իր բիզնեսը և դուրս եկավ Հայաստանից։ Դրանից առաջ գերմանական ընկերությունը վաճառեց պղնձամոլիբդենային կոմբինատում իր 60 տոկոս բաժնեմասն ու գնաց։ Եթե նրանք իրոք ցանկանում են ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացում, պետք է մնան ու ներդրումներ կատարեն։ Բայց ճիշտ հակառակն են անում` կրճատում են ՀՀ տնտեսության մեջ իրենց ներկայությունը»,– ընդգծեց տնտեսագետը։

 

Պարսյանը վստահ է, որ, անկախ Արևմուտքի խոստացած տնտեսական աջակցության ծրագրերից, Հայաստանը ԵԱՏՄ–ից չի հրաժարվի` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ–ից Հայաստան ներկրումն անցած տարի 40 տոկոսով ավելացել է հենց ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։

«Օրինակ` ԱՄՆ–ից ավտոմեքենաներ են ներկրվել Հայաստան, ապա վերարտահանվել ՌԴ։ Նույնը ԵՄ–ի պահով։ ԵՄ–ից ներկրումն ավելացել է, քանի որ ներկրված ապրանքներն արտահանվել են Ռուսաստան։ Եվ հակառակը` ռուսական ոսկին, ադամանդը Հայաստանի միջոցով արտահանվել է և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ, և՛ արաբական երկրներ։ Այստեղ Ռուսաստանի և ԵՄ–ի շահը կա, ու Հայաստանը պետք է մնա կապող, տարանցիկ օղակ բոլոր երկրների համար»,– ասաց Պարսյանը։

Նա Հայաստանի տնտեսական շահը տեսնում է այս բանաձևում։ Տնտեսագետի համոզմամբ` մեր երկիրը չի կարող հրաժարվել երկու կողմերից որևէ մեկի հետ տնտեսական հարաբերություններից, այլապես կկորցնի երկուսն էլ։

Սուրեն Պարսյան ԵՄ տնտեսություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին