f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Յուրաքանչյուր ձեռքբերում շատ կարևոր է ինձ համար»


Մարտի 30-31-ը Թբիլիսիում կայացած մաս-ռեսթլինգի միջազգային մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և, 70 կգ քաշային կարգում հաղթանակներ տոնելով, պատվո հարթակի 1-ին աստիճանին  կանգնեց բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ Եզրափակիչ՝ 4-րդ մենամարտում հայ մարզիկի մրցակիցը հրաժարվեց պայքարից։ 
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքունցը կիսվում է տպավորություններով՝ խոսում առաջիկա ծրագրերի մասին։

-Շնորհավորում ենք հերթական տպավորիչ ելույթների և միջազգային մրցաշարում հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Այս մարզաձևը շատ եմ սիրում, այն պահանջում է ֆիզիկական շատ լուրջ պատրաստվածություն, ուստի միշտ փորձում եմ մարզավիճակս պահել։ Մարտական և բարձր տրամադրվածությամբ եմ մասնակցում մաս-ռեսթլինիգի մրցաշարերին, քանի որ մարզաձևն ինձ շատ հոգեհարազատ է։ 


-Մրցաշարի ընթացքի մասին ի՞նչ կասեք։
-Ամեն բան հիանալի էր կազմակերպված։ Տարբեր պետություններից մարզիկներ էին մասնակցում։ Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի։ Եզրափակչում մրցակիցս հրաժարվեց պայքարից, և ես դարձա հաղթող։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Դժվա՞ր չէ, քիչ դադարներ ունենալով, տարբեր ուղղություններով մրցաշարերի մասնակցել։
-Յուրաքանչյուր ձեռքբերում շատ կարևոր է ինձ համար։  Ես իմ առջև նպատակներ եմ դնում և ուրախ եմ, որ կարողանում եմ  իրագործել դրանք։ Այս մարզաձևով վաղուց եմ զբաղվում, կարևոր է, որ շարունակական հաղթական արդյունքներ եմ գրանցում։
Շատ բարդ է  տարբեր մարզաձևերով զբաղվել, փորձում եմ տրամադրվել։ Այդ պահին ինչով  զբաղվում եմ, համարում եմ իմ սիրած գործը։ Կարծում եմ՝ ամեն բան սիրով եմ անում, այդ իսկ պատճառով էլ կարողանում եմ համատեղել։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
 -Պատրաստվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մենամարտ անցկացնել, արդեն մարզվում եմ։ Նպատակային ու խիստ պարապմունքներ եմ անցկացնում, որպեսզի հերթական անգամ հաղթանակով վերադառնամ։

Հայաստան Սպորտ մաս-ռեսթլինգ Յուրի Սաքունց հաղթանակ ռեկորդ չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին