f

Անկախ

Այս փոփոխությամբ քաղաքացուն գեղեցիկ փաթեթավորմամբ ու ժպիտով սարքում ենք «տուգանքի մատերիալ»․ Մհեր Հակոբյան


Վճարիր տուգանքդ ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում, առանց բողոքարկելու և ստացիր 30 տոկոս զեղչ․ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այս բանաձևն է առաջարկում ՆԳ նախարարությունը վարորդներին։ Փոփոխությունները գործում են ապրիլի 5-ից հետո արձանագրված ՃԵԿ իրավախախտումների համար։ 

Իսկ մինչև ապրիլի 5-ն արձանագրված իրավախախտումների տուգանքները փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում վճարելու դեպքում  կզեղչվեն 50 տոկոսով։ 

Մայիսի 1-ից հետո, եթե վարորդն իրավախախտման պատճառով առաջացած տուգանքի մասին իրազեկվի էլեկտրոնային համակարգով, ոչ թե թղթային նամակով, կստանա հավելյալ 20 տոկոս զեղչ։ 

Ի՞նչ դրական և բացասական կողմեր ունեն այս իրավակարգավորումները, և ո՞րն է փոփոխությունների բուն նպատակը։ «Անկախի» հարցերին պատասխանել է վարորդների իրավունքների պաշտպան,  իրավաբան Մհեր Հակոբյանը։ 

-Պարոն Հակոբյան, ո՞րն է այս օրենսդրական փոփոխությունների բուն նպատակը։ Ի՞նչ դրական և բացասական կողմեր եք տեսնում։  

-Այս փոփոխություններով պետական բյուջեն  են լցնում, առաջնային նպատակը դա է, փորձում են այնպես անել, որ մարդիկ չբողոքարկեն և վճարեն։ Այստեղ խնդիր կա՝ ինչ է լինելու, եթե քաղաքացին տուգանքը վճարի 15-օրյա ժամկետում, հետո նոր բողոքարկի։ Այս հարցը կարգավորված չէ։ Մյուս բացասական կողմը բալերի խնդիրն է։ Թվում է՝ մարդիկ պետք է շահագրգիռ լինեն առանց բողոքարկելու վճարել տուգանքները։ Բայց տուգանքների զգալի մասը ենթադրում է նաև բալերի կորուստ։ Օրինակ՝ եթե քաղաքացին ամրագոտու համար 10 հազար դրամանոց տուգանքը վճարի սահմանված ժամկետում, կստացվի 7000 դրամ։ Թվում է՝ քաղաքացին օգտվեց։ Բայց նրա մեկ բալն անվերադարձ կկորի։ Հիմա դեռ տարվա սկիզբն է, և մինչև տարվա վերջ վարորդը կարող է խնդիրներ ունենալ։ 

Այս փոփոխության մյուս նպատակը դատարանները բեռնաթափելն է։ Բայց իմ պրակտիկան հուշում է, որ սա դատարանների բեռնաթափմանը չի նպաստի, բողոքարկողը կրկին կբողոքարկի։ Այստեղ կշահեն այն մարդիկ, որոնց տուգանքները բողոքարկելի չեն։ Սա փոփոխություն է ճարպիկ, աչքաբաց մարդկանց համար, ովքեր ուշադիր հետևում են իրենց տուգանքներին, ծանուցումը ստանալուց հետո արագ իրավաբանի հետ պարզում են՝ բողոքարկելի է, թե ոչ,  և քայլեր  են ձեռնարկում։ 

Այժմ մայիսի 1-ից կիրառվող կարգավորման մասին, որը ենթադրում է տուգանքի զեղչում  20 տոկոսով  էլեկտրոնային համակարգով ծանուցվելու պարագայում։ Սա լավ փոփոխություն է։ 

Պետությունը վարորդներին թղթային նամակներ ուղարկելու վրա հսկայական գումարներ է ծախսում։ Թուղթը, ծրարը, փոստային առաքումը և աշխատողի աշխատաժամանակը հաշված՝   մեկ նամակն արժենում է 700-800 դրամ։ Դրա համար պետությունն առաջարկում է տուգանքը 20 տոկոս զեղչել, եթե էլեկտրոնային միջոցներով ես ծանուցվում։ Այսպես պետության ռեսուրսներն են  խնայվում, էկոլոգիական խնդիր է լուծվում։ Այս առումով միակ խնդիրն այն է, որ վարորդների մոտ 80 տոկոսը հեռու է այս ամեն ինչից։  Բայց, օրինակ՝  հարևանս մի քանի օր առաջ խնդրել է, որ կարգավորման՝ ուժի մեջ մտնելուց հետո  օգնեմ իրեն, որ էլեկտրոնային գրանցվի։ Սա օգնում է, որ մարդիկ փորձեն սովորել, ժամանակի հետ ոտք մեկնել։ 

-Իսկ ինչո՞ւ է տուգանքի որոշումը  չբողոքակրելը կարևոր նախապայման։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չհիմնավորված տուգանքների խնդիր ունենք։ 

-Այն, որ պետությունը «մուկ ու կատու է խաղում»  քաղաքացիների մեջ, փաստ է․  հատկապես տեսանկարահանող սարքերով ծուղակն է գցում քաղաքացիներին,   հաճախ խնդիր է դրվում  գումար պլոկել, նաև  միանշանակ չեն  օրենքները, իրավակիրառողը և դատական պրակտիկան։ Օրինակ՝ օրենքը հստակ չի սահմանում, թե ինչ է երթևեկելի մասի եզրից հեռու կանգնելը։ Իրավակիրառողն իր հայեցողությամբ է որոշում՝  վարորդը երթևեկելի մասի եզրից հեռու է կանգնած,  թե ոչ, քանի որ ոչ մի չափանիշ չկա,  տեսախցիկով լրիվ աչքաչափի հիման վրա են որոշում։ Դատարանն իր հերթին  կարող է զուտ իրավաբաությամբ զբաղվել և ասել, որ օրենքով չափ չկա սահմանված և չի պատժում վարորդին, մյուս դեպքում դատավորը «տղավարի»  մոտեցմամբ կարող է ասել՝ երևում է՝ բորդյուրից հեռու է և ըստ այդմ դատավճիռ գրել։ Այս պայմաններում սխալ եմ հարմարում մարդկանց «քթիմազավարի» տուգանելը։ Մեկ այլ  խնդիր է պարեկային համակարգը, որտեղ հաճախ անտրամաբանական պահանջներ են ներկայացնում և տուգանում վարորդին։ 

Կարևոր է նշել, որ վարչական ակտերի բողոքարկման համար առնվազն 4000 դրամ պետական տուրք է սահմանված, նամակի ծախսերն էլ գումարած՝ ստացվում է՝ վարորդը 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար այդքան էլ վճարում է՝ որպես ռիսկ ունենալով այդ գումարի կորուստը և ամբողջական տուգանքի վճարումը պարտվելու դեպքում։  Իսկ այսպես խրախուսում են, որ վարորդն առանց պայքարելու, այդ 70 տոկոսը վճարի և ամեն բան ավարտվի։ 

-Ստացվում է, որ պետությունը խրախուսում է քաղաքացիներին դառնալ «տուգանքի մատերիալ», այո՞։

-Իրավական պետությունը պետք է ամեն կերպ աջակցի և անգամ խրախուսի քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը, դա ժողովրդավարական հասարակարգերի առաջնային պայմաններից մեկն է։ Մինչդեռ մեր պարագայում պետությունը խրախուսում է, որ քաղաքացին չօգտվի իր դատական պաշտպանության իրավունքից, այլ անուղղակի առևտուր անի իր հետ։ Սա համարում եմ սխալ։ Կարճաժամկետ առումով պետությունը շահում է՝ բյուջեն է լցվում, վարչարարությունն է կրճատվում, բայց իրավական հոգեբանությունը, որ տիրելու է  հասարակությունում, դառնալու է նիհիլիստական, այսինքն մարդն ասելու է՝ դե լավ,  ի՞նչ դատական պաշտպանություն, ավելի լավ է՝  զեղչված մուծեմ։ Իսկ ուժեղ հասարակության հիմքն  այն քաղաքացին է, որը հետևողական է, որ պետական համակարգն իր սխալի համար դատական կարգով պատժվի։ Երկարաժամկետ կտրվածքով այս փոփոխությունը բացասական հետևանք է ունենալու։ Այո, այս փոփոխությամբ քաղաքացուն գեղեցիկ փաթեթավորմամբ ու ժպիտով սարքում ենք «տուգանքի մատերիալ»։

Խնդիրը մեկ այլ կողմ էլ ունի․ փոփոխությունների արդյունքում ստացվելու է, որ քաղաքացին 50 տոկոսով պակաս է վճարելու։ Վստահ եմ՝  որոշ ժամանակ անց տուգանքի սահմանաչափերը կփոխվեն, և քաղաքացին արդեն զեղչված, բոնուսային համակարգով կվճարի այնքան, ինչքան մինչ այս փոփոխությունները։ Բայց հոգեբանորեն գոհ կլինի, որ պակաս է վճարել։ 

 

Մհեր Հակոբյան տուգանք հարցազրույց խմբագրի ընտրանի իրավունք վարորդ ճանապարհային երթևեկություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին