f

Անկախ

Ինչպե՞ս է օրգանիզմն ահազանգում վիտամին B12-ի պակասի մասին. նկատելի ախտանիշների ցանկ


Դեմքի մաշկի գույնը, լեզվի բորբոքումը, ինչպես նաև որոշակի ցավային զգացողությունները  կարող են վկայել B12 վիտամինի պակասի մասին։ Այս վիտամինն անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի և արյան կարմիր բջիջների արտադրության համար, որոնք պատասխանատու են թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխման համար:

Օրգանիզմում վիտամին B12-ի ճշգրիտ մակարդակը, ինչպես ցանկացած այլ վիտամինի պարագայում, կարող է որոշվել միայն արյան անալիզով: Բայց կան անուղղակի նշաններ, որոնք տեսանելի են հայելու մեջ։ Ինչպես գրում է Express-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետներին, դեմքի և լեզվի վրա կա 4 ախտանիշ, որ կարող է վկայել այս կենսական նյութի պակասի մասին։

Գունատ մաշկ

Երբ հյուսվածքների թթվածնով հագեցվածությունը նվազում է, մաշկը կարող է ձեռք բերել յուրահատուկ գույն, որը կարելի է բնութագրել որպես «գունատ»: Նույնիսկ բաց գույնի  մաշկ ունեցող մարդիկ սովորականից ավելի գունատ կթվան, ինչը կարող է նրանց արտաքինին հիվանդագին տեսք հաղորդել։ 

Մաշկի դեղնավուն երանգ

Մաշկի դեղնություն կարող է առաջանալ,  երբ վիտամին B12-ի պաշարները հասնում են կրիտիկական մակարդակի և գործնականում սպառվում են: Դեղնախտի նշանները նկատելի են ոչ միայն մաշկի վրա, նույն երանգն առաջանում է աչքերի սպիտակուցի վրա։

Այտուցված, կարմիր և հարթ տեսք ունեցող լեզու

Սա լեզվի բորբոքման նշան է, որը  կարող է վկայել  նաև վիտամին B12-ի վտանգավոր ցածր մակարդակի մասին:

Քաշի  կորուստ

Եթե առանց դիետայի և նիհարելու ջանքերի նկատում եք, որ քաշ եք կորցրել, և ձեր հագուստն արդեն մեծ է ձեր հագով, պարտադիր չէ, որ դա որևէ սարսափելի հիվանդության հետևանք լինի։ Քաշի կորուստը կարող է նաև վկայել վիտամին B12-ի պակասի մասին:

Վիտամին B12-ի պակասը ոչ միայն կարելի է տեսնել, այլև զգալ, նշում են մասնագետները։ Եթե ​​այս վիտամինի պակաս ունեք, դուք կարող եք ցավոտ զգացողություններ ունենալ դեմքի վրա։ 

Դեմքի ցավ

Տարբեր հետազոտություններ ապացուցում են, որ դեմքի ցավը կարող է լինել նաև վիտամին B12-ի պակասի նշան։ Այսպիսով, դուք կարող եք պարբերաբար ցավ զգալ աչքի տակ կամ այտոսկրի հատվածում։ Ամենից հաճախ ախտահարվում է դեմքի միայն մեկ կեսը:

Մեկ այլ տարբերակ՝ ցավը կարող է դրսևորվել   ճակատի հատվածում։ Տհաճ զգացողությունները ժամանակի ընթացքում կարող են ուժեղանալ՝ տարածվելով դեպի քթի կողքային հատվածները։ 

Թրթռացող  աչք

Առաջին բանը, որ մենք մտածում ենք, երբ մեր աչքն սկսում է թրթռալ՝ նյարդերից է։  Որոշ դեպքերում նման տհաճ ախտանիշը կարող է իրականում վկայել, որ վերջերս մեծ սթրես եք տարել։ Այնուամենայնիվ, աչքերի թրթռոցը  կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան: Բանն այն է, որ մեր ակնագնդերի շուրջ շատ նյարդեր կան, որոնք արձագանքում են այս վիտամինի պակասին: Դուք կարող եք զգալ և՛ կոպերի ցնցում, և՛ սեղմող ցավ  աչքերում:

Վիտամին B12-ի պակասի այլ հնարավոր նշաններն են.

  • հոգնածություն և ապատիա, նույնիսկ առավոտյան,
  • հևոց,
  • թուլության զգացում,
  • գլխացավ,
  • սրտի զարկերի արագացում,
  • աղմուկ/զնգոց  ականջներում առանց արտաքին ձայնի,
  • ախորժակի կորուստ,
  • վերքեր բերանի խոռոչում, 
  • ծակծկոց ձեռքի և ոտքի մատներում, 
  • քայլվածքի փոփոխություն;
  • դյուրագրգռություն;
  • դեպրեսիա;
  • մտավոր ունակությունների նվազում (հիշողություն, ուշադրություն, մտածողություն):

Բացի վերը նշված ախտանիշներից, B12-ի անբավարարությունը կարող է առաջացնել․ 

  • Մկանային ջղաձգումներ. B12-ի պակասը բացասաբար է ազդում  շարժողական  և զգայական նյարդերի աշխատանքի վրա, ինչը կարող է առաջացնել մկանային ջղաձգումներ և թուլություն:
  • Էրեկտիլ դիսֆունկցիա. B12 անբավարարություն ունեցող տղամարդիկ կարող են զգալ էրեկտիլ դիսֆունկցիա՝ օրգանիզմում հոմոցիստեինի մակարդակի բարձրացման հետևանքով։
  • Տեսողության խանգարումներ. B12-ի անբավարարությունը կարող է առաջացնել տեսողության խանգարումներ, հնարավոր է տեսողական նյարդի վնասման պատճառով:

Ո՞րն է վիտամին B12-ի պակասի հիմնական պատճառը

Սովորաբար վիտամին B12-ի պակաս առաջանում  է այն պատճառով, որ  չեք ուտում բավարար քանակությամբ B12-ով հարուստ մթերքներ, ինչպիսիք են ձուկը և խեցեմորթները, միսը և ձուն:

Այս խնդիրն առավել տարածված է  այն մարդկանց շրջանում, ովքեր հետևում են վեգան սննդակարգի: 

Վիտամին B12-ի պակասի  հնարավոր պատճառ կարող է լինել որոշ դեղորայքների ընդունումը, օրինակ՝ 2-րդ տիպի շաքարախտի պարագայում կիրառվող դեղամիջոցները  կարող են խանգարել այս վիտամինի յուրացմանը։ Մեկ այլ պատճառ է խոցերի և գաստրիտի պարագայում կիրառվող դեղերի ընդունումը, որոնք ճնշում են ստամոքսում աղաթթվի արտադրությունը։ 

Եթե ​​դուք զգացել եք վիտամին B12-ի պակասի ախտանիշներից մեկը, և արյան անալիզը հաստատել է այն, խորհուրդ է տրվում խորհրդակցել ձեր բժշկի հետ՝ պարզելու, թե որն է դրա պատճառը: Ինչպես պարզաբանում են մասնագետները, կախված պատճառից, B12 անբավարարության բուժման տարբերակները կարող են տարբեր լինել՝ հաբերից մինչև միջմկանային ներարկումներ։

Աղբյուրը՝ 

www.doctorpiter.ru , www.healthline.com 

 

առողջապահություն  B12 վիտամին խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին