f

Անկախ

Մեժլում Մեժլումյան․ «Այս ձեռքբերումը տվեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ»


Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ իրեն լավագույն կողմերով դրսևորեց և, առաջին անգամ մեծահասկաների պայքարում հանդես գալով, բրոնզե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը։ 
Անկախի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե, Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանի հնգակի չեմպիոն, այժմ արդեն Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանը կիսվում է տպավորություններով և, կարևորելով այս մեդալը, նշում, որ այն վստահություն հաղորդեց սեփական ուժերի նկատմամբ։


-Շնորհավորում ենք մեծահասկաների պայքարի մեկնարկում հաջողության հասնելու, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ԵԱ-ին։
-Շնորհակալ եմ։ Եվրոպայի առաջնությանը նախպատրաստվելու համար 3 ուսումնամարզական հավաք ենք անցկացրել՝ գլխավորությամբ հավաքականի մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի (գլխավոր մարզիչ) և Էդգար Ենոքյանի (երկրորդ մարզիչ)։

Հատկապես իմ դեպքում  շեշտը դրված էր 2023 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ թույլ տված թերությունների շտկման վրա։ Շատ լավ նախապատրաստական շրջան էինք անցել և մարտական տրմադրված մեկնեցի  Բուխարեստ։


-Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ 
-Մրցակիցներս փորձառու և ուժեղ մարզիկներ էին, նշեմ, որ ես շատ լավ մարզավիճակում էի, բայց քանի որ առաջին անգամ էի հանդես գալիս մեծահասակների պայքարում, ուստի այս անգամ փորձի պակաս նկատվեց։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը, ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Այն շատ կարևոր էր, քանի որ նորից նշեմ, որ առաջին անգամ էի հանդես գալիս մեծահասակների պայքարում։ Ինձ տվեց մեծ փորձ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
Սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է լսել և հավատալ մարզիչներին, հավատալ սեփական ուժերին, ջանք ու եռանդ չխնայել մարզումների ժամանակ և պահել շատ մեծ սպորտային կարգապահություն։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Ուրախ եմ, որ կարողացա հաջող հանդես գալ մեծահասակաների ԵԱ-ում։ Առաջիկայում բավական լուրջ մրցաշարեր են լինելու, ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի հաջող ինձ դրսևորեմ և ավելի բարձր արդյունքներ գրանցեմ։

Հայաստան Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Եվրոպայի առաջնություն բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Մեժլում Մեժլումյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին