f

Անկախ

Գոռ Ներսիսյան. «Այս հաղթանակն իմ գերնպատակներից էր»


Հայ մարզիկների փետրվարյան պատվաբեր ու մեդալաբեր ելույթների շարքում  մեծ գնահատականի է արժանի Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Գոռ Ներսիսյանի Եվրոպայի առաջնությունում նվաճած պատմական ոսկե մեդալը, որն  առաջինն է Հայաստանի կարատեի պատմության մեջ:
Հայ մարզիկը պատմական նվաճման հասավ Թբիլիսիում կայացած Եվրոպայի Մ21 առաջնության ժամանակ՝ 5 տպավորիչ մենամարտ անցկացնելով և հաղթելով:
Անկախի հետ զրույցում Գոռ Ներսիսյանը կիսվում է տպավորույթուններով, խոսում նախապատրաստական շրջանի և այս հաղթանակով էլ ավելի մոտիվացվելու մասին:


-Շնորհավորում են աշխարհամասում առաջինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Նախապատրաստական հիմնական շրջանն անցել եմ իմ անձնական մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Շատ մեծ շեշտ էր դրված ֆիզիկական, տեխնիկական և հատկապես հոգեբանական պատրաստվածության վրա,  քանի որ վնասվածքից հետո պետք է լիարժեք պատրաստ լինեի:
Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան էի անցել, ուստի հաղթական էի տրամադրված մրցաշարից առաջ, վստահ էի ուժերիս ու հնարավորություններիս: Քրտանջան մարզումներ էի անցկացրել, և հաղթանակն անխուսափելի էր: Փառք Աստծո, ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի և իմ պատկերացրածի:


-Մրցակիցներին ոչ մի շանս չտվեցիք. տպավորիչ 5 մենամարտ, որևէ մեկը կառանձնացնե՞ք:
-Ինձ համար ամենադժվարը միշտ առաջին մենամարտն է ընթանում, քանի որ կենտրոնացումն ավելի շատ է, լարվածությունը գերակշռում է, քան մնացած մենամարտերում: Եվ, իհարկե, եզրափակիչ մենամարտն էր դժվար, քանի որ մրցակիցս շատ  լուրջ և փորձառու մարզիկ էր, աշխարհի փոխչեմպիոն: Շատ խելացի և տրամադրված եմ նրա հետ մենամարտել, որպեսզի հաղթանակի հասնեմ:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: Պատմություն կերտեցիք՝ առաջինը ճանաչվելով:
-Այս հաղթանակն իմ գերնպատակներից էր, քանի որ ամբողջ մարզական կարիերայումս երազել եմ և նպատակ եմ դրել իմ առջև, որպեսզի կարողանամ Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Այս հաղթանակն ինձ տվեց նոր նպատակներ, նոր ուղղություն, որպեսզի շարժվեմ առաջ և ավելի լուրջ բարձունքների հասնեմ, քանի որ առաջին ոսկե մեդալն էր: Շատ մարդիկ սկսել են ավելի  հավատալ ինձ, հնարավորություններիս: Պետք է ամեն բան անեմ, որ իմ նպատակներին հասնեմ և բոլորի վստահությունն արդարացնեմ:


-Սպորտում հաջողության հասնելու գրավականը ո՞րն է:
-Հաղթանակի հասնելու գլխավոր բանաձևերից է, որ հավատաս ինքդ քեզ, կյանքի ոչ մի փուլում չհանձնվես և ուղղակի շարժվես առաջ: Ես ինքս էլ ունեցել եմ շատ խնդիրներ ու բարդություններ, թե՛ ֆինանսական, թե՛ վնասվածքների առումով շատ դժվար փուլեր եմ անցել: Նույնիսկ այնպես է եղել, որ մարզումներն ավարտելուց հետո տրանսպորտով տուն վերադառնալու հնարավորություն չեմ ունեցել և ոտքով եմ  գնացել: Շատ դեպքերում դժվարությունները կոփում են, և  մարդիկ ավելի են ուժեղանում:
Մարզիկներին, հատկապես կարատեով զբաղվող երեխաներին, խորհուրդ կտամ քրտաջան մարզվել: Ինձ հաջողվեց ոսկե մեդալ նվաճել,  ես առաջին եմ, իսկ այդ թիվը շարունակական է, որից հետո գալիս են երկրորդը, երրորդը… պետք է աշխատեն, որ լավ արդյուքներ գրանցեն:


-Թբիլիսիում հաղթանակած ծածանեցիք հայոց եռագույնը: Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը:
-Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, երբ կանգնում է պատվո հարթակին, առաջին տեղը ստանալու համար, պայքարում է այդ պահի համար, և իրեն ամենաերջանիկն է զգում, երբ հնչում է հիմնը, եռագույնը բարձրանում է վեր, բոլորը լսում են օրհներգը: Դրանից մեծ փառք ու պատիվ չի կարող լինել մարզիկի համար:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Չեմ սիրում իմ հետագա պլանների մասին խոսել: Կասեմ, որ նորից վերսկսել եմ մարզումներս, աշխատում եմ, ավելի մեծ ուժով ու եռանդով եմ մարզվում: Հուսով եմ՝ առաջիկա մրցաշարերին լավ արդյունքներ կգրանցեմ:
 

Հայաստան Սպորտ կարատե Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Գոռ Ներսիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին